1973 թ. հունվարի 27: Ժամանակավոր լռության
պատճառով սոսկական թվականի վերածված մի օր:Բայց 1973-ի հունվարի 27-ը
պատմական թվական է սկիզբը հայկական մի նոր թվականության, սկիզբը օտար հողի
վրա հայկական պահանջատիրության, ինչպես որ 15 տարի հետո 1988 թ. փետրվարի
20-ը դարձավ հայկական պահանջատիրության սկիզբը հայկական հողի վրա:
ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Ջավախահայության դավանանքային և
տեղեկատվական վիճակի ուսումնասիրություն
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Ուսումնասիրությունը նվիրված է Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական համայնքների
անցյալին և ներկա խնդիրներին՝ ընդգրկելով պամության և հոգևոր-եկեղեցական
ոլորտները։ Շոշափվում են հայերի կաթոլիկացման պատճառները, համայնքների
ձևավորման գործընթացը, հայ կաթոլիկների նկատմամբ իրականացված վրացականացման
քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ
եկեղեցիների հետևորդների փոխհարաբերություններին, Հայ Կաթոլիկ եկեղեցու
իրավական կարգավիճակի և դրանից բխող այլ խնդիրներին։
Հետազոտությունը հիմնված է առկա գրականության ուսումնասիրության և դաշտային
աշխատանքների արդյունքների վրա։
Գիրքը նախատեսված է փորձագետների և ընթերցող լայն շրջանակների համար։
<<Այլախոս
եվ այլադավան հայեր>> գրքույկում զետեղված հոդվածները ժամանակին
հրատարակվել են <<Հանրապետական>> ամսագրում: Ժողովածուն
արծարծվող թեմայի վերաբերյալ առաջին գրքույկն է:
<<ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ
ԱՇԽԱՐՀ>>: Ժողովածուն ներկայացնում է օտարազգի մի շարք քաղաքական
գործիչների եւ վերլուծաբանների (օրինակ` Սամուել Հանտինգտոն, Հենրի
Քիսինջեր, Պատրիկ Բյուքենեն, Ֆրենսիս Ֆուկույամա, Յուբեր Վեդրին, Ժակ
Դելոր, Ալեքսանդր Դուգին, Սերգեյ Կարագանով եւն) հոդվածներն ու
հարցազրույցները, որոնք ժամանակին հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են
<<Հանրապետական>> ամսագրում:
<<ԱԶԳ
ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ>>: Առաջին անգամ հայրենիքում հրատարակվող այս հիմնարար
աշխատությունը նվիրված է Ազգ-Հայրենիք-Պետություն
գաղափար-հասկացությունների համալիր վերլուծությանը:
POST-KOSOVO
Անջատողական և ռեգիոնալ շարժումները Եվրոպայում ժողովածուն ներկայացնում է
Եվրոպայում անջատողական եւ ռեգիոնալ շարժումներին վերաբերող նյութեր,
որոնք վերստին արժեւորվեցին Կոսովոյի նախադեպից հետո:
<<Ազգային
գաղափարախոսության խնդիրների շուրջ>> գրքույկում ներկայացված են Հայ
ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական
դրույթները: Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները եւ
հարակից այլ հարցեր: