<<Խանդո>> Բարեգործական Հիմնադրամ
Среда, 2024-04-24, 3:25 AM
Меню сайта
Категории раздела
Հայրենասիրական [10]
.
Անգլերեն [3]
Անգլերեն գրքեր
Կիբեռնետիկա [3]
Կիբեռնետիկա
Մաթեմատիկա [7]
.
Ջավախք [5]
,
Բանաստեղծություններ [12]
Դասագրքեր [1]
.
Իրավագիտություն(իրավունք) [2]
,
Փիլիսոփայություն [5]
Ինֆորմատիկա և Ծրագր. [19]
.
Աֆորիզմներ [15]
.
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [8]
.
ՍԻՐԱՅԻՆ SMS-ներ [20]
ՊՈԵԶԻԱ [10]
Наш опрос
Ինչ գրքեր եք սիրում
Всего ответов: 472
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Файлы » Բանաստեղծություններ

Դո՛ւ
2010-06-20, 2:44 PM
Դո՛ւ Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն,
Եւ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Եւ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջաքտումին ըմբերանում
Եւ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եւ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դու՝ հասարա՜կ մի դերանուն...
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Saqo-Javaxq
Просмотров: 1130 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz