Հույսով ենք, որ այս աշխատանքը կօգնի ձեզ ուսման մեջ կամ
աշխատանքում. և` մենք, և` մեր կայքից օգտվողները խորապես շնորհակալ կլինենք
ձեզանից, եթե " անվճար
գրադարանի " հավաքածուի մեջ տեղադրեք նաև ձեր աշխատանքները, որը ևս
օգտակար կլինի շատ շատերին:
Հույսով ենք, որ այս աշխատանքը կօգնի ձեզ ուսման մեջ կամ
աշխատանքում. և` մենք, և` մեր կայքից օգտվողները խորապես շնորհակալ կլինենք
ձեզանից, եթե " անվճար
գրադարանի " հավաքածուի մեջ տեղադրեք նաև ձեր աշխատանքները, որը ևս
օգտակար կլինի շատ շատերին:
.Հուսալիության
ապահովման խնդիրը տեխնիկայի զարգացման բոլոր փուլերում միշտ էլ եղել է
կարևորագույն հիմնահարցը: Նրա դերը հատկապես աճել է վերջին
տասնամյակներում՝ կապված բարդ տեխնիկական համարգերի՝ մասնավորապես
տեղեկատվության (ինֆորմացիա) մշակման և կառավարման ավտոմատացված
համակարգերի (ԱՀ) ստեղծման հետ: Վերջիններիս զարգացումը պահանջում է
հուսալիության և արդյունավետության ապահովման հարցերի համալիր լուծում
նախագծման, արտադրության, փորձարկման և շահագործման փուլերում: Այդ հարցերի
լուծումը հատկապես կարևորվում է այն պատճառով, որ հուսալիության
հետազոտման ավանդական մեթոդները մեծամասամբ կիրառելի չեն բարդ ԱՀ-երի
հուսալիության վերլուծության, գնահատման և ապահովման խնդիրների լուծման
համար՝ այդ համակարգերի առանձնահատկությունների պատճառով (կառուցվածքը
փոփոխելու ունակություն, մասնակի խափանումների դեպքում կառուցվածքային
ավելցուկության շնորհիվ աշխատունակությունը պահպանելու հնարավորություն և
այլն): Նշված հանգամանքը կարևորում է ԱՀ-երի հուսալիության վերլուծության
ու ապահովման ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ
ունեցող մասնագետների պատրաստումը: