<<Խանդո>> Բարեգործական Հիմնադրամ
Суббота, 2024-04-20, 2:52 AM
Меню сайта
Категории раздела
Հայրենասիրական [10]
.
Անգլերեն [3]
Անգլերեն գրքեր
Կիբեռնետիկա [3]
Կիբեռնետիկա
Մաթեմատիկա [7]
.
Ջավախք [5]
,
Բանաստեղծություններ [12]
Դասագրքեր [1]
.
Իրավագիտություն(իրավունք) [2]
,
Փիլիսոփայություն [5]
Ինֆորմատիկա և Ծրագր. [19]
.
Աֆորիզմներ [15]
.
ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ [8]
.
ՍԻՐԱՅԻՆ SMS-ներ [20]
ՊՈԵԶԻԱ [10]
Наш опрос
Ինչ գրքեր եք սիրում
Всего ответов: 472
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Файлы » Հայրենասիրական

Գուրգեն Յանիկյան, Նպատակ և ճշմարտություն
[ Скачать с сервера (686.2 Kb) ] 2010-06-05, 2:15 PM
               Գուրգեն Յանիկյան
                                           Նպատակ և ճշմարտություն

 

1973 թ. հունվարի 27: Ժամանակավոր լռության պատճառով սոսկական թվականի վերածված մի օր:Բայց 1973-ի հունվարի 27-ը պատմական թվական է սկիզբը հայկական մի նոր թվականության, սկիզբը օտար հողի վրա հայկական պահանջատիրության, ինչպես, որ 15 տարի հետո 1988 թ. փետրվարի 20-ը
դարձավ հայկական պահանջատիրության սկիզբը հայկական հողի վրա: 
Եթե հունվարի 27-ի զարթոնքին հետևեցին սփյուռքահայ երիտասարդներ ու հայրենակարոտ անվածներ, և այն եղավ հայ ժամանակակից ազատագրական կյանքի ղողանջը, ապա փետրվարի 20-ի զարթոնքին հետևեցին հայրենի ու սփյուռքահայ զանգվածներն ամբողջությամբ: Չենք ուզում դեպքերը
կանխել սակայն հայրենի  պատմագրության ՙսպիտակ  բծերը՚ վերացնելու ձգտող մի շարք ազնիվ ներկայացուցիչներ մի օր պիտի հաստատեն, որ հունվարի 27-ը եղավ փետրվարի 20-ի ավետաբերներից մեկը: 
Յանիկյանի հանդուգն արարքը նոր ուղի հարթեց Հայկական հարցի առաջ: Այդ ուղով քայլեցին նորանոր նահատակներ, տասնամյակներով շղթայվեցին ազատատենչ հայորդիներ, և ...երթը շարունակվում է: Իր արձակած սրբազան փամփուշտներով Յանիկյանն ի լուր  աշխարհի և մասնավորապես հայությանը հայտարարեց, որ հայրենիքից սփյուռք ձգվող փերեզակ- ՙթագավորիկները մերկ են՚:
Եվ այստեղից տրամաբանական էր նրանց հակազդեցությունը: Հերոսին տվեցին ՙանհավասարակշիռ՚, ՙխելագար՚ ու նման ազգադավ ածականներ: Եվ այս ընթացքն այսօր նրա մահվանից հետո էլ է լռելյայն շարունակվում: 80-100 տարի առաջվա հայ ֆիդայինների ժառանգությամ այսօր Հայաստանում քաղաքական վարկ հավաքելու աշխատանքին լծվածները Ծերունուն ոչ միայն ճակատագրի դեմ մենակ
թողեցին, այլև այսօր չեն հիշում, թե մի օր աշխարհում Գուրգեն Յանիկյան անվամբ մեկը կար:Եթե աշխարհահռչակ գրող Անդրե Մարլոն իր ՙՄարդու ճակատագիրը՚ գրքում երևակայում է մի հեղափոխականի զգացումները ապրված իր թշնամու դեմ մահավճիռ գործադրելու պահին, Գուրգեն Յանիկյանն այս  հուշագրությամբ ներկայացնում է իր ապրումները երկու թուրք դիվանագետների դեմ
հայության մահավճիռը գործադրած պահին, ապրումներ անձնական, սեփական և խորապես հայկական:Գուրգեն Յանիկյանը ՙՆպատակ և ճշմարտություն՚ հուշագրությունը գրել է  բանտում իր առաջին դատավճռից հետո, որով դատապարտվեց ցմահ  բանտարկության: Այն առաջին անգամ լույս է տեսել
Բեյրութում հրատարակվող ՙՍփյուռք՚ ամսագրի 1990 և 1991 թվականների համարներում:Գիրքն ավելի ամփոփ դարձնելու համար ստիպված եղանք կատարել որոշ միջամտություններ:Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում 
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր պրոֆ. Կոստանդին Խուդավերդյանին,Հայաստանի պատմության կենտրոնական պետական արխիվի տնօրեն Սոնյա Միրզոյանին,Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրինությանը,Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությանը: 
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ 
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Категория: Հայրենասիրական | Добавил: Saqo-Javaxq
Просмотров: 1130 | Загрузок: 290 | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz