Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ
| 2010-11-15, 7:12 PM |
ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ
Պե՛տք չէ, սիրելի՜ս. Զո՜ւր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրըդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկընում հաճախ, Որ աղջկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում), Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքդ կորած է, Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...
|
Категория: ՊՈԵԶԻԱ | Добавил: Saqo-Javaxq
|
Просмотров: 2369 | Загрузок: 0
| Рейтинг: 4.5/2 |
|
|