Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
ԲԱԺԱՆՈՒՄ
| 2010-09-25, 3:46 PM |
Հիշում ես ինչպե՞ս ենք իրար հանդիպել Առաջին հանդիպումից հետո ինչքան եմ տանջվել Այդ ժամանակ ես դու ինձ ասել, Որ ինձ չափից շատ ես սիրել: Մենք սիրում էինք այս խենթ անձրևը Գիտեմ անձրևն էլ էր մեզ շատ սիրում, Մեզ հետ խոսում,պարում էր անձրևը Ես ու դու քայլում ենք ու լռում: Ամեն երեկո աստղերն ենք հաշվում Բաց պատուհանից երկնքին նայում. Ու մտածում ենք թե ինչպե՞ս է լինում Սիրահար զույգերն ինչո՞ւ են բաժանվում: Երդվում էին միմյանց, որ չենք բաժանվի Այս կյանքում մեզ մի բան կխանգարի Լոկ դաժան մահը կարող է տանել Ու մեզ իրարից հավերժ բաժանել: Ավաղ, այս ամենը դատարկ խոսքեր էին, Որոնք հեռացել են անցյալի գիրկը Հիմա դրանք չկան, գնացին Ու փակվեց էջը, մեր փոքրիկ գիրքը: Այդ գրքից մնացել են մի քանի էջեր Որոնք չեն այրվել, հուշեր են դարձել, Իմ մտքում շրջում են մտքեր ու խոսքեր, Այն ջերմ խոսքերը, որ քեզնից եմ լսել: Ամեն ինչ չէ, որ մոռացվում է Ամեն ինչ չէ, որ ջնջվում է. Ուղղակի պետք է մի բան միշտ հիշել Դու երբեք ինձ արժանի չես եղել: Երբ քեզ հիշում եմ, հիշում եմ մի բան Այս կյանքում ոչինչ չի մոռացվում, Չեմ կարող ջնջել սրտիցս մի բան Որ դու այլևս ինձ չես պատկանում:
|
Категория: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Добавил: Saqo-Javaxq
|
Просмотров: 1337 | Загрузок: 0
| Рейтинг: 5.0/1 |
|
|